Ռուստամ Բաքոյանն առաջարկել է ՀՀ քաղաքացիություն տալ մինչև 1995թ. երկրից հեռացողներին

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
Բաքոյանը նշել է, որ «ազգային փոքրամասնություն» հասկացությունը պետք է սահմանվի օրենքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն առաջարկում է 1995 թ. առաջ երկրից հեռացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ, ՀՀ քաղաքացիություն տան պարզեցված կարգով։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ–ն մամուլի բաժինը` հավելելով, որ Բաքոյանը նախաձեռնել է աշխատանքային քննարկում։
««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններով փորձում ենք օրենսդրական նախադրյալներ ստեղծել ազգային փոքրամասնությունների` ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում»,- նշել է Բաքոյանը:
Ըստ նրա` «ազգային փոքրամասնություն» հասկացությունը պետք է սահմանվի օրենքով, ինչը հնարավորություն կտա համակողմանի կարգավորել ոլորտը:
Հարցի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն առաջիկայում: