Քյարամյանն ու Զոհուրին քննարկել են 2 երկրների իրավապահ մարմինների համագործակցության հարցը

Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Արգիշտի Քյարամյանն ու Հայաստանում Իրանի դեսպանը խոսել են ՔԿ–ի ու դեսպանատան համապատասխան ներկայացուցիչներ նշանակելու ձևաչափ կիրառելու հնարավորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՀՀ–ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Քյարամյանն իր խոսքում փաստել է ներկա փուլում 2 երկրների կայուն հարաբերությունների կարևորությունը:
«Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ քննչական կոմիտեի և ԻԻՀ իրավապահ մարմինների միջև կապերն առավել ընդլայնելու հնարավորություններին և պայմանավորվածություն են ձեռք բերել հիշյալ գործընթացի շրջանակում ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քյարամյանը և Զոհուրին քննարկել են նաև ՔԿ–ի ու դեսպանատան համապատասխան ներկայացուցիչներ նշանակելու ձևաչափ կիրառելու հնարավորությունները:
Մեղրիում ոստիկանության մասնագիտական ստորաբաժանում կբացվի. ՀՀ ոստիկանապետը` Իրանի դեսպանին