Նիկոլ Փաշինյանը զրուցել է Վրաստանի վարչապետի հետ. ի՞նչ են պայմանավորվել

Հայատանի և Վրաստանի վարչապետները
Զրուցակիցները կարևորել են հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ և քննարկել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Այս համատեքստում կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ։
ՀՀ վարչապետին կոչ եմ արել պահպանել բանակցությունների տեմպը. Բլինկեն