Լեհաստանում ընկած հրթիռը, նախնական տվյալներով, Ուկրաինայի կողմից է արձակվել. ԶԼՄ-ներ

Նախնական տվյալներով` այն արձակվել է ռուսական հրթիռը խոցելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Լեհաստանի տարածք ընկած հրթիռը, նախնական տվյալներով, արձակվել է ուկրաինական զորքերի կողմից ռուսական հրթիռը խոցելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով Associated Press-ին։
«Նախնական տվյալները ցույց են տալիս, որ Լեհաստանի տարածք ընկած հրթիռն ուկրաինական ուժերի կողմից արձակվել է մոտեցող ռուսական հրթիռի ուղղությամբ», -նշում է գործակալությունը:
Նոյեմբերի 15-ին լեհական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել։
Տեղի ունեցածի պաշտոնական վարկած դեռ չկա։ ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածը սադրանք է անվանել։ ՆԱՏՕ-ն այսօր արտահերթ նիստ է հրավիրում։
Բայդեն. «Ըստ նախնական տվյալների` Լեհաստանում ընկած հրթիռը Ռուսաստանից չի թռել»