Լեհաստանի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է լուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում Լեհաստանի դեսպան Քշիշտոֆ Կրաևսկին կանչվել է ՌԴ արտգործնախարարություն։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հարցին, թե արդյոք Լեհաստանի դեսպանը նախարարություն է կանչվել հրթիռային սկանդալի առնչությամբ, նա պատասխանել է` այո՛։
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Հիշեցնենք` լեհական ԶԼՄ–ները նոյեմբերի 15-ի երեկոյան հայտնեցին, որ երկու հրթիռ է ընկել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոեվոդությունում, երկու մարդ է զոհվել։ Երկրի ԱԳՆ–ն հայտարարեց, որ Լեհաստանում ընկած հրթիռներն իբր ռուսական արտադրության են եղել։ Դրան հաջորդեց նախագահ Անջեյ Դուդայի հայտարարությունը, որ Վարշավան հստակ տեղեկություն չունի, թե ում հրթիռներն են դրանք։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես անդրադարձավ այս թեմային` նշելով, որ ըստ նախնական տվյալների` Լեհաստանում ընկած հրթիռը Ռուսաստանից չի թռել։
Այդ ընթացքում Կիևը շտապեց Ռուսաստանին մեղադրել էսկալացիայի մեջ և ՆԱՏՕ–ի երկրներին հորդորեց միջոցներ ձեռնարկել։
ՌԴ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց` վստահեցնելով, որ Ուկրաինայի և Լեհաստանի սահմանի մերձակայքում գտնվող թիրախներին որևէ հարված այդ օրը չի հասցվել, իսկ լուսանկարներում ուկրաինական ՀՕՊ համակարգի Ս-300 հրթիռների բեկորներ են երևում։