ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Իրանի Իզէ քաղաքում (Խուզեստանի նահանգ) անհայտ անձինք կրակ են բացել, կան զոհեր և վիրավորներ, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Նշվում է, որ քաղաքային շուկաներից մեկում անհայտ անձինք երկու մոտոցիկլետով մոտեցել են մի խումբ քաղաքացիների և կրակ բացել: Կրակել են ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ ոստիկանության աշխատակիցների վրա։
Նախնական տվյալներով` զոհվել է առնվազն 5 մարդ, այդ թվում ՝ երեխա և տարեց կին։ Եվս տասը քաղաքացի վիրավորվել է։ Տուժածները հոսպիտալացվել են։
Իրանական ԶԼՄ-ները միջադեպը բնութագրում են որպես ահաբեկչություն։
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին էլ երեք անհայտ անձինք կրակ էին բացել Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» սրբավայրի տարածքում։ Ահաբեկչության հետևանքով մահացել էր 13, վիրավորվել՝ 45 մարդ։ Իրանի իշխանությունները մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին այս ահաբեկչությունը կազմակերպելու մեջ՝ Իրանում անկայունություն հրահրելու համար։ Հետաքննության շրջանակում 26 մարդ է բերման ենթարկվել։