Կալանավորը զանգել ու հայտնել է, որ Լոռու քննչական վարչությունում ռումբ է տեղադրված

ԱԻՆ-ի զանգերի ընդունման կենտրոն. Արխիվային լուսանկար
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Այսօր ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ռումբ է տեղադրված։
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Քննչական վարչությունում տեղի ունեցել տարհանում։ Տեղում աշխատում են նաև նշված վարչության քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։
Կայքի նախնական տեղեկություններով՝ ահազանգող քաղաքացին գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։