ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Պշևոդուվում տեղի ունեցած միջադեպի վայրից արված լուսանկարները վկայում են, որ այնտեղ ընկել են ուկրաինական հակաօդային պաշտպանության C-300 համակարգի հրթիռի բեկորները: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Նոյեմբերի 15-ի երեկոյան Պշևոդուվ բնակավայրում հայտնաբերված բեկորների` Լեհաստանում հրապարակված լուսանկարները պաշտպանական-արդյունաբերական համալիրի ռուս մասնագետների կողմից միանշանակ նույնականացվել են որպես Ուկրաինայի օդային ուժերի C-300 ՀՕՊ համալիրի զենիթահրթիռային տարրեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լեհական ԶԼՄ-ները նոյեմբերի 15-ին հայտնել են, որ Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ընկնելու հետևանքով երկու մարդ Է զոհվել: Տեղի ունեցածի պաշտոնական վարկած դեռ չկա։ ՌԴ ՊՆ-ն տեղի ունեցածն անվանել է սադրանք՝ հետագա էսկալացիայի նպատակով։