ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ զինված ուժերի թիմը հաղթել է կիբեռանվտանգության մրցույթում, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես`նոյեմբերի 10-11-ը Դիլիջանում անցկացվել է «CYBERGEN 2022» կիբեռանվտանգության համաժողովը, որին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, բանկային համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի շրջանակում կազմակերպվել է կիբեռանվտանգության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի կիբեռանվտանգության թիմը: