ՀՀ վարչապետին կոչ եմ արել պահպանել բանակցությունների տեմպը. Բլինկեն

Արխիվային լուսանկար
Նոյեմբերի 15–ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց էին ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ եմ արել պահպանել բանակցությունների տեմպը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած զրույցից հետո։
Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի թվիթերյան էջում արված գրառման մեջ։
«Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել այդ ջանքերին»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7–ին Վաշինգտոնում կայացել էր Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Նույն վայրում տեղի էր ունեցել նաև եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Նոյեմբերի 15–ին էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց էին ունեցել, որտեղ քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը։