Գյումրու աղբամաններից մեկում F1 տեսակի նռնակ է հայտնաբերվել

F1 նռնակ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Այսօր ժամը 11։06-ին քաղաքացին դիմել է Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ 46 ա հասցեի մոտակայքում գտնվող աղբամանում նռնակ է հայտնաբերվել:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ աղբամանում հայտնաբերվածը F1 տեսակի նռնակ է՝ առանց պայթուցիչի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։