Արսեն Զախարյանը պատրաստվում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը . Արխիվային լուսանկար
Զախարյանը կշարունակի մնալ Ռուսաստանի հավաքականի խաղացող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատրաստվում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ «Չելսի» տեղափոխվելու համար, գրում է Sports.ru-ն։
Ըստ կայքի` Արսենը դեկտեմբերին ժամանելու է Երևան Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու համար։ ՀՀ քաղաքացիություն ունենալը կհեշտացնի Մեծ Բրիտանիայում աշխատանքային թույլտվություն ստանալը:
Ի դեպ, Զախարյանը կշարունակի մնալ Ռուսաստանի հավաքականի խաղացող։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 1-ին «Դինամոն» հայտնել էր, որ ավելի վաղ առաջարկություն է ստացել «Չելսիից» 19-ամյա հայ ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ, սակայն մի շարք տեխնիկական պատճառով տրանսֆերը խափանվել է: Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը ՌՊԼ և Ռուսաստանի գավաթի խաղարկության 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը 4 հադիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։
Իսկական ընկերական հանդիպում. Հայաստան–Կոսովո խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2։2 հաշվով