ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ծրագրավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների գծով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Տ. Լասիկասի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման դինամիկան, որն ընդգրկում է նաև անվտանգության ոլորտը:
Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: