ԱՄՆ–ից Երևան է ժամանել գեներալ-մայոր Դանիել Լասիկան

Ամերիկացի պաշտոնյան Հայաստանում կմասնակցի նաև խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնում կազմակերպվելիք միջոցառմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. Երևան է ժամանել ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը։
«Նոյեմբերի 16-17-ին նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակներ կնդի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ քննարկելու հայ-ամերիկյան անվտանգային հարաբերություններն ու տարածաշրջանային անվտանգության հարցերը»,–ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ գեներալ-մայոր Լասիկան կմասնակցի նաև խաղաղապահ ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնի նոր զորանոցների, ճաշարանի և գիտաժողովների սրահի բացման արարողությանը։
ՀՀ վարչապետին կոչ եմ արել պահպանել բանակցությունների տեմպը. Բլինկեն