ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թունիս: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` նախարարը Թունիս է մեկնում` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի աշխատանքներին։
Նստաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 16–ին։
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ: