Զելենսկու խոսքերը հաստատում են, որ Կիևը բանակցություններ վարելու ցանկություն չունի. Պեսկով

G20-ի գագաթնաժողովի ժամանակ իր տեսաուղերձում Ուկրաինայի նախագահն ասել է, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություններ չեն լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ ոչ մի «Մինսկ-3» չի լինելու, հաստատում է, որ Կիևը բանակցություններ վարելու ցանկություն չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստիին։
«Աներկբահաստատում է», - ասել է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Զելենսկու խոսքերը հաստատում են ՌԴ-ի հետ բանակցություններ չվարելու դիրքորոշումը։
Պաշտոնական Մոսկվան բազմիցս պատրաստակամություն է հայտնել բանակցելու Կիևի հետ, սակայն Կիևն օրենսդրական մակարդակով արգելք է սահմանել։
Դոնբասում իրադրության կարգավորման գործող փաստաթուղթը մինչև Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկը եղել է «Մինսկ-2» - ը, որպես Մինսկի համաձայնագրերի կատարման միջոցառումների համալիր։ Այն կանոնակարգել է հակամարտության դեէսկալացման քայլերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 264-րդ օրը։