ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի տարածքում տեղի ունեցած եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով Team Telecom Armenia-ում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր։ Նման հայտարարություն է տարածել ընկերությունը։
«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար»,–ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ձայնային ծառայությունները հասանելի են: