ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է Բալկաններում հեռուստաալիքի բացման մասին՝ նշելով, որ Կոսովոն Սերբիայի մաս է։
«Մենք Բալկաններում գործարկեցինք RT-ն, քանի որ Կոսովոն Սերբիա է»,- գրել է Սիմոնյանը Telegram-ի իր ալիքում։
RT կայքում հաղորդվում է, որ սերբերենով հեռարձակումը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Բացի այդ, RT Balkan-ը հասանելի է նաև Telegram-ում սերբերեն և ռուսերեն լեզուներով: