ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Ուկրաինական զորքերը շուրջօրյա գնդակոծում են Նոր Կախովկայի բնակելի թաղամասերը, քաղաքում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Նոր Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը:
«Ամենասարսափելին չդադարող հարվածներն են, դրանք բացարձակ քաոսային են, չհամակարգված։ Տուժում են միայն խաղաղ մարդիկ»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա։
Լեոնտևի խոսքով՝ գնդակոծությունները շարունակվում են գրեթե շուրջօրյա։
Ինչպես նշել է վարչակազմի ղեկավարը՝ մարդկանց տարհանումը շարունակվում է։ Քաղաքում կան էներգամատակարարման և կապի հետ կապված խնդիրներ, բայց դրանք լուծվում են:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 264-րդ օրը։