ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Ծառայակցի արձակած կրակոցից ՀՀ մարտական դիրքերից մեկում 20–ամյա զինվոր է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.)»,–ասվում է ՀՀ ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից նշում են, որ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: