Տղամարդը կամավոր հանձնել է 44–օրյա պատերազմից հետո Արցախից ձեռք բերած 6 ինքնաձիգ

Զենք–զինամթերք
34–ամյա տղամարդը ներկայացել է Արտաշատի բաժին և հանձնել է գործարանային համարներով «Կալաշնիկովի» 6 ինքնաձիգ, 14 պահունակ և տարբեր տրամաչափի 530-ից ավելի փամփուշտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. 34-ամյա տղամարդը ինքնակամ ոստիկանությանն է հանձնել 44-օրյա պատերազմից հետո Արցախից ձեռք բերված զենք– զինամթերքը։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
«Տղամարդը նոյեմբերի 13-ին ներկայացել է Արտաշատի բաժին և հանձնել է գործարանային համարներով «Կալաշնիկովի» 6 ինքնաձիգ, 14 պահունակ և տարբեր տրամաչափի 530-ից ավելի փամփուշտ»,– գրված է հաղորդագրությունում:
Հանձնված զենք-զինամթերքը ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: