ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Պենտագոնը դեռ այնպիսի տեղեկություն չունի, որը կհաստատի Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռներ ընկնելու լուրը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը:
«Մենք հիմա որևէ տեղեկություն չունենք, որը կհաստատի այդ հաղորդագրությունները», - ասել է նա լրագրողներին։
Հիշեցնենք` լեհական ZET ռադիոկայանը, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինային սահմանակից տարածքում երկու հրթիռ է ընկել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։
Ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով երկրի հետախուզական ծառայության անանուն աղբյուրին, հայտնել են, որ հրթիռները ռուսական են եղել։