Մակրոնն ու Էրդողանը հանդիպել են G20 գագաթնաժողովի շրջանակում

Ֆրանսիայի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների մանրամասները դեռևս չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, հայտնում է Anadolu գործակալությունը։
Հանդիպման մանրամասները դեռ չեն հաղորդվում։
Նշենք, որ գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի ղեկավարը բանակցություններ է վարել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի է ունենում G20-ի գագաթնաժողովը։
Ինչպես են G20 գագաթնաժողովին ժամանած Լավրովին դիմավորել Բալիում. տեսանյութ