Իտալիայի կին պատգամավորները նիստերի դահլիճում կկարողանան կրծքով կերակրել նորածիններին

Իտալիա
Փոփոխությունը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի ստորին պալատի քվեստորների կոլեգիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Իտալիայում կին պատգամավորներին թույլատրվել է մինչև մեկ տարեկան երեխաներին կրծքով կերակրել խորհրդարանի նիստերի դահլիճում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ որոշումն ընդունել է պատգամավորների պալատի կանոնակարգի հատուկ հանձնաժողովը։
Որոշման համաձայն՝ կանայք երեխաներին կերակրելու են հատուկ հատկացված վայրերում։ Այժմ այս դրույթը պետք է հաստատի խորհրդարանի ստորին պալատի քվեստորների կոլեգիան։
«Քայլ դեպի քաղաքակրթություն»․ այսպես է որոշումն անվանել նախաձեռնության հեղինակ, «5 աստղ» հասարակական-քաղաքական շարժման պատգամավոր Ջիլդա Սպորտիելոն։
«Հուսով եմ, որ մինչև տարեվերջ փոփոխությունը կկատարվի։ Մեր գործընկերներից ոմանք կրծքով կերակրման ժամանակ լուրջ դժվարություններ են ունեցել պատգամավորական աշխատանքում։ Այժմ նրանք ստիպված չեն լինի ընտրություն կատարել՝ մասնակցե՞լ պալատի աշխատանքներին, թե՞ կրծքով կերակրել իրենց երեխային» - հայտարարել է Սպորտիելոն։
Նշենք, որ այս հարցը վաղուց էր քննարկումների օրակարգում։