ՀՕՊ–ը Բելգորոդի մարզում ուկրաինական «Տոչկա-Ու» է խոցել․ մեկ զոհ կա

Ուկրաինական գնդակոծությունների հետևանքը. արխիվային լուսանկար
Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի մարզում ուկրաինական «Տոչկա-Ու» են խոցել. հրթիռի բեկորներն ընկել են հյուրանոցի վրա։ Տեղեկությունը հայտնում է Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը:
Նախնական տվյալով՝ կա մեկ զոհ և մեկ տուժած, որին հիվանդանոց են տեղափոխել։
Մի քանի տների պատուհանները կոտրվել են։ Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Նոյեմբերի 15-ի երեկոյան Ուկրաինայի ԶՈւ-ն սկսել է խոշոր տրամաչափի հրետանային հարվածներ հասցնել։ Telegram-յան ալիքները հայտնում են, որ գնդակոծություններն իրականացվում են Վոլչանսկից ու մերձակա տարածքներից։
Ուկրաինական զորքերը շուրջօրյա հարվածներ են հասցնում Նոր Կախովկայի բնակելի թաղամասերին
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն ուղղորդված հարվածներ են հասցրել Շեբեկինոյի առևտրի կենտրոնի ուղղությամբ։ Ուկրաինացի ազգայնականները հանգստյան օրերին են գնդակոծել շուկան, երբ շատ մարդիկ են լինում այնտեղ։
Ուկրաինայում տիրող իրավիճակը կրիտիկական է. Զելենսկու գրասենյակ