ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի - Sputnik. Երևանի Ոսկանյան փողոցում գտնվող եռահարկ տան երկրորդ հարկում բռնկված հրդեհի պատճառով 2 մարդ է տուժել, հայտնում է ԱԻՆ–ը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է նոյեմբերի 15-ին, ժամը 05։23-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները տարահանել են 5 բնակչի:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել՝ 06։02-ին։ Այրվել են պահարանը և մուտքի դուռը:
Ա. Ա․-ն (ծնված 1972 թ․) հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ Վ․ Ա․-ն (ծնված 2012 թ․) ծխահարվել է, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: