36-ամյա քաղաքացին փորձել է նետվել Նոր Հաճնի կամրջից. ԱԻՆ

ԱԻՆ
Ինքնասպանության փորձը կանխելուց հետո քաղաքացուն տեղափոխել են ոստիկանական բաժանմունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik․ Այսօր փրկարարներին և ոստիկաններին համատեղ աշխատանքով հաջողվել է կանխել 36-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ժամը 20։39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից:
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ կանխել են 36-ամյա Է․ Չ․-ի ինքնասպանության փորձը։ Նրան տեղափոխել են ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք: