ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Անթալիայում ավարտվել է Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 4 մեդալ են նվաճել։
Բրոնզե մեդալներ են նվաճեցին Էմիլ Օհանյան (Մ-16) և Բենիկ Ագասարով (Մ-14)։
Շախմատի մինչև 16 տարեկանների պայքարում Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր, իսկ մինչև 14 տարեկան շախմատիստների մրցաշարում Բենիկ Աղասարովը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր՝ տարելով հինգ հաղթանակ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունում մինչև 18 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նախավերջին՝ 8-րդ տուրում հաղթեց Իռլանդիայի ներկայացուցիչ Տրիշա Կանյամարալային ու 7.5 միավորով ժամանակից շուտ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ Իսկ Մամիկոն Ղարիբյանը (Մ-18) նվաճեց բրոնզե մեդալ։
Մինչ այդ՝ 7-րդ տուրում Մարիամը սպիտակներով հաղթել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Լեա Գարիֆուլինային և առաջ անցել Իռլանդիայի, Վրաստանի ու Էստոնիայի ներկայացուցիչներից։
Սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը Ռումինիայում ընթացող պատանեկան աշխարհի մրցաշարում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը` ցուցադրելով ապշեցուցիչ արդյունքներ` 11 տուրում 11 հաղթանակ։