«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի տարածք հեռախոսներ են նետել ու հեռացել

Անհայտ անձը փորձել է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին բջջային հեռախոսներ փոխանցել։
Անհայտ անձը փորձել է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին բջջային հեռախոսներ փոխանցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ներնետման դեպք է կանխվել, հայտնում է ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
Մասնավորապես, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է այն մասին, որ ճանապարհին նկատել է սև ավտոմեքենա, որի միջից կատարել են ներնետում հիմնարկի արգելագոտու տարածք և արագ հեռացել։
Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և դիտաշտարակի մոտ հայտնաբերվել է դեղին փաթեթ, որի մեջ առկա է եղել սպունգով փաթեթավորված երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտերի։