ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) պահանջում է գեղասահորդ Կամիլա Վալիևային 4 տարով հեռացնել մեծ սպորտից ու վերցնել նրանից օլիմպիական ոսկին։
Սպորտային արբիտրաժային դատարան հայտ է ստացել, որով WADA–ն պահանջում է 16-ամյա գեղասահորդուհուն մեղավոր ճանաչել հակադոպինգային կանոնները խախտելու համար և որակազրկել նրան չորս տարով։
Գործակալությունը պահանջում է նաև չեղյալ համարել գեղասահորդուհու՝ 2021 թվականի դեկտեմբերի 25-ից սկսված բոլոր գրանցած արդյունքները։ Այդ թվում` Ռուսաստանի առաջնության մեդալը, Եվրոպայի առաջնության մեդալները, ինչպես նաև օլիմպիադայի թիմային ոսկին:
Երբ կկայացվի որոշումը, դեռ հայտնի չէ։ Այն պետք է հրապարակվեր դեռ հոկտեմբերին, սակայն գործակալությունում պատճառաբանել են, որ դե դեռ չեն անի, քանի որ մարզիկը 16 տարեկան է։
Հիշեցնենք, որ Վալիևայի արյան մեջ դոպինգ էր հայտնաբերվել: Գեղասահորդուհուն ցանկանում էին հեռացնել դեռ Օլիմպիական խաղերից, բայց նա մրցումներին մասնակցեց, սակայն բաղձալի ոսկին չստացավ։