ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. «Red Wings» ավիաընկերությունը դեկտեմբերի 6-ից Մախաչկալայից Երևան չվերթեր կիրականացնի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Դաղստանի օդանավակայանի մամուլի ծառայությանը։
«Հայաստանի մայրաքաղաքից ամեն երեքշաբթի թռիչքներ կիրականացվեն 100 նստատեղ ունեցող SSJ100 ինքնաթիռներով, տոմսերն արդեն վաճառվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Թռիչքի տևողությունը կլինի 1 ժամ 10 րոպե։
Տոմսերը կարելի է ձեռք բերել օդանավակայանի տոմսարկղից և ավիաընկերության կայքում: