ՌԴ ԱԳՆ-ն արգելել է Կանադայի 100 քաղաքացիների մուտքը երկիր. նրանց թվում դերասան Ջիմ Քերին է

Արգելքը վերաբերում է հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանն արգելել Է Կանադայի 100 քաղաքացիների մուտքը երկիր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ մուտքի արգելքը գործում է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու գործարարների վրա, որոնք ագրեսիվ հակառուսական քարոզչություն են վարում։
Նախարարությունը հրապարակել է 100 մարդու անուն, որոնց մուտքը ՌԴ արգելվել է։ Նրանց թվում են դերասան Ջիմ Քերին և լրագրող Ստեֆան Բանդերան։