Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ ԶՈւ-ում օտարերկրյա քաղաքացիների ծառայության մասին

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2022 թվականի նոյեմբերի 14-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ զինված ուժերում օտարերկրյա քաղաքացիների ծառայության անցնելու կարգի մասին։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետային հարթակում։
«Սույն կանոնակարգով որոշվում է խաղաղ ժամանակ զինվորական ծառայություն անցնելու կարգը այն քաղաքացիների կողմից, որոնք ունեն օտարերկրյա պետության քաղաքացիություն (հպատակություն), կացության թույլտվություն կամ այլ փաստաթուղթ, որը հաստատում է քաղաքացու մշտական բնակության իրավունքն օտարերկրյա պետության տարածքում, իսկ օտարերկրյա քաղաքացիների կողմից` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում...»,- ասված է հրամանագրում:
Պուտինը նաև հրամանագիր է ստորագրել Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում հանրային իշխանության հարցերը դաշնային իշխանությունների հետ համաձայնեցնելու կարգի մասին:
Հրամանագրերն ուժի մեջ են մտնում 2022 թվականի նոյեմբերի 14-ից։
Մասնակի զորահավաքի ֆոնին արտասահմանյան անձնագրերի տրամադրման կարգը չի փոխվել. ՌԴ ԱԳՆ