ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարների ու ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ քարտուղարությունը։
«Նոյեմբերի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության և Շանհայի համագործակցության կազմակերպության բարձրագույն պաշտոնյաների 10-րդ ոչ պաշտոնական հանդիպումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Չժան Մինը կքննարկեն տարածաշրջանային երեք խոշորագույն միջազգային կազմակերպությունների միջև փոխգործակցությանը, ինչպես նաև եվրասիական տարածքի անվտանգությանը վերաբերող հարցեր», - ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ նոյեմբերի 15-ին տեղի կունենա ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի հանդիպումը ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ: