«Մենք խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանք». Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյան
«Հայաստան» խմբակցությունը ԱԺ առաջիկա նիստերին մասնակցել–չմասնակցելու վերաբերյալ միասնական որոշում կկայացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Դեռ հայտնի չէ` «Հայաստան» խմբակցությունը կմասնակցի ԱԺ առաջիկա նիստին, թե ոչ, բայց եթե որոշում կայացվի, դա միասնական ու պարտադիր կլինի բոլորի համար։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Մենք խորհրդարանից չէինք գնացել, որ վերադառնանք, պարզապես հայտարարել էինք, որ ԱԺ-ի լիագումար նիստերին չենք մասնակցելու։ Կմասնակցենք այն բոլոր հարցերի քննարկմանը, որը համարում ենք մեր օրակարգը»,– ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց` դրանք միայն ռազմավարական, անվտանգային ու Արցախին վերաբերող հարցերն են։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հաջորդ շաբաթ վերադառնալու է խորհրդարան. Թագուհի Թովմասյան
Հիշեցնենք, որ 2022թ.–ի ապրիլից ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտել էին խորհրդարանի նիստերը։ Տևական ժամանակ նրանք բողոքի ակցիաներ էին անում` պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հոկտեմբերի 25–ին «Հայաստան» դաշինքի որոշ պատգամավորներ մասնակցեցին ԱԺ նիստին։ Նրանք գնացել էին մամուլում շրջանառվող խաղաղության պայմանագրի տարբերակի մասին հարցադրումներ անելու համար։
Այդ էջը կրկին փակվեց. Թագուհի Թովմասյանը` թափանցիկ ընտրությունների մասին