Մ18. Մամիկոն Ղարիբյանը բրոնզե մեդալի արժանացավ շախմատի Եվրոպայի առաջնությունում

Մամիկոն Ղարիբյան
Անթալիայում անցկացված Մ18 ԵԱ–ում հաղթել է հայազգի Ռուդիկ Մակարյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը Անթալիայում տեղի ունեցած շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում արժանացավ բրոնզե մեդալի։
Մրցաշարում հաղթել է հայազգի Ռուդիկ Մակարյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո։ Նա 9 հնարավոր միավորից վաստակել է 7,5–ը։ Երկրորդ տեղում ռուս շախմատիստ Վոլոդար Մուրզինն է 7 միավորով։
Մամիկոն Ղարիբյանն ու Մարիամ Մկրտչյանը Թուրքիայում անցկացվող առաջնության առաջատարներն են
Մամիկոն Ղարիբյանը վերջին տուրում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Խազար Բաբազադայի հետ և 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր։
Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը նախավերջին տուրում արդեն ապահովել էր Հայաստանի չեմպիոն, մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը։ Նա վերջին տուրում էլ հասավ հաղթանակի և 9 հնարավոր միավորից վաստակեց 8,5 միավոր։