Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտվել են

Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհ
Այս ճանապարհը Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը կապում է Կապանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածի կառուցման աշխատանքներն ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։
Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհ
Ճանապարհի երկարությունը 7.48 կիլոմետր է։
Հիշեցնենք` այս տարվա օգոստոսին հիմնադրամը հայտնել էր, որ աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի վերջին։
Ճանապարհը կառուցվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ն։
Նշենք, որ ճանապարհը Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ բնակավայրերը կապում է Կապանին։
Աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին։