Ի՞նչ հանցանքներ են բացահայտվել հանգստյան օրերին. ոստիկանությունն ամփոփագիր է ներկայացրել

Նոյեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել են 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 11-14-ն ընկած ժամանակահատվածում բացահայտել է հանցագործության 105 դեպք, որից 11-ը` նախկինում կատարված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Հայտնաբերվել է, մասնավորապես, թմրամիջոցի հայտնաբերման 15, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 13-ական, ընտանեկան բռնության 10, խարդախության 8, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության 3-ական, ֆիզիկական ներգործության և գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 2-ական դեպք։
Ոստիկանության ծառայողները բացահայտել են նաև ավազակային հարձակման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, կողոպուտի, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, հոգեբանական ներգործության, ինքնավնասման, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու 1-ական դեպք։
Ոստիկանությունը գումար կտա Պեմզաշենի սպանությունների վերաբերյալ տեղեկություն հայտնողներին
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 9 հետախուզվող: Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7, սպանության, բնակարանային գողության, համակարգչային հանցագործության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 36 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ մահացել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: