Հայաստան կժամանեն Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչները

ՀՀ կառավարություն
Հիմնադրամի պատվիրակները Հայաստան կժամանեն նոյեմբերի 15-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Գլոբալ առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) ներկայացուցիչները կայցելեն Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց այցը կազմակերպելու մասին որոշում է ստորագրել։
Նշվում է, որ Երևան կժամանեն Շվեյցարիայի նախկին նախագահ Միշելին Քալմի-Ռեյը, ինչպես նաև հիմնադրամի ծրագրերի տնօրեն Ամիթավ Բաներջին:
Նրանք մեր երկրում կլինեն նոյեմբերի 15-18-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ սա հիմնադրամի պատվիրակների երկրորդ այցն է Հայաստան։ Առաջին անգամ նրանք Հայաստան էին եկել նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով, որը 2006-2013 թվականներին հիմնադրամի վարչության անդամ էր: