ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Վահան Խաչատրյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ։ Տեղեկությունը հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Սարգսյանը նշեց, որ Խաչատրյանը երկար տարիներ աշխատում է քաղաքապետարանում։
«Հույս ունեմ` այն փորձը, որ ունեք, նոր հաստիքում ավելի արդյունավետ կօգտագործեք»,– ասաց քաղաքապետը։
Հավելենք, որ Խաչատրյանը մին այս զբաղեցնում էր անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնը։