Երևան-Միներալնիե Վոդի-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը տրված է

Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ուղևորները
Չվերթերն իրականացվելու են շաբաթական 3 անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Այսօր կայացել է Երևան-Միներալնիե Վոդի-Երևան երթուղով առաջին ուղիղ թռիչքը։ Տեղեկությունը հայտնում է «FlyOne Armenia» ավիաընկերությունը։
Թռիչքն իրականացվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Միներալնիե Վոդիի Միխայիլ Լերմոնտովի անվան միջազգային օդանավակայան:
Չվերթերն իրականացվելու են շաբաթական 3 անգամ` երկուշաբթի, չորեքշաբթի, և շաբաթ օրերին։
«Այս չվերթը արագ և հարմարավետ ճամփորդելու ևս մեկ հնարավորություն է։ Վստահ ենք, որ այն պահանջված կլինի թե՛ ուղիղ, թե՛ տարանցիկ շրջագայությունների համար», - ասել է «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Նշվում է, որ «FlyOne Armenia»–ի թռիչքային քարտեզում Միներալնիե Վոդին Ռուսաստանի Դաշնության հինգերորդ քաղաքն է:
Նշենք, որ ավիաընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերությանը տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: «FlyOne Armenia»-ն թռիչքներ է իրականացնում մի շարք ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Եկատերինբուրգ, Փարիզ, Լիոն, Միլան, Քիշնև, Թբիլիսի և Ստամբուլ:
Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։
«FlyOne Armenia»-ն դեկտեմբերից կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Դուբայ