ԵՄ–ն փաստագրել է Ադրբեջանի հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. Մարուքյան

Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանի խոսքով` հայկական պետականության նկատմամբ հարձակումները ոչ միայն անհիմն են, այլև ծրագրված ահաբեկչություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա լավ փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մոնիտորինգային կարողությունների կողմից: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Առաքելությունը ԵՄ-ին և մյուսներին պարզ կդարձնի, որ Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ հարձակումներն անհիմն են և լավ ծրագրված ահաբեկչություն»,– ընդգծել է Մարուքյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են