Չինաստանի հետ կապերը պետք է ամրապնդվեն. Բայդենը վճռական է տրամադրված

Միացյալ Նահանգների և Չինաստանի ղեկավարները կբանակցեն Բալիում G20 գագաթնաժողովի շրջանակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուզում է վերսկսել երկխոսությունը և զսպումների ու հակակշիռների համակարգ հաստատել չինացի գործընկեր Սի Ծինպինի հետ բանակցությունների ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է AFP գործակալությունը:
Նշվում է, որ Բայդենը վճռական է կապերն ամրապնդելու հարցում, որպեսզի պետությունների միջև մրցակցությունը հակամարտության չվերածվի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բայդենը Սի Ծինպինի հետ հանդիպումից հետո ասուլիս կանցկացնի Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի ղեկավարները մտադիր են քննարկել Թայվանի, Ուկրաինայի և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակը։
G20 երկրների գագաթնաժողովը տեղի կունենա Ինդոնեզիայի Բալի կղզում նոյեմբերի 15-16-ը:
Բայդենը Արևելյան Ասիայի երկրների գագաթնաժողովում ներկա է եղել Լավրովի ելույթին