ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը միանվագ 10.000.000 դրամ կստանա կառավարությունից։ Տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
Նա հավելել է նաև, որ դեկտեմբեր ամսից մարմնամարզիկը ամեն ամիս ավելի քան 1 միլոն 300 հազար դրամ կստանա։
«Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ և ավելի գումար է ստանում մոտ 60 մարզի, 500 հազարից մինչեւ 1 միլիոն՝ 70 մարզիկ»,– գրել է պատգամավորը իր էջում:
Սիսակ Գաբրելյանը հայտնել է, որ 2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար:
«Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության և մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգևած մեր մարզիկներին»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիվերպուլում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի չեմպիոն։