ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի - Sputnik. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները»,– ասված է հաղորդագրությունում:
Կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իգոր Խովաևին ընդունել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը։