Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին
Խմբի անդամների խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների խմբի անդամներին: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։

«Խմբի անդամների խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացից որոշ մանրամասներ և ընդգծել ՀՀ մոտեցումներն ու տեսակետները»,– ասված է հաղորդագրությունում:

Կողմերը կարևորել են ինչպես ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության, այնպես էլ՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել դրանց գործունեությանը։
Այս համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է համագործակցության նման ձևաչափերի ներուժը՝ նպաստելու տարածաշրջանում անվտանգային միջավայր ամրապնդմանը:
Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն–Շառլ Միշել–Իլհամ Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։