Անհրաժեշտ են արյան դոնորներ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

Արյան դոնոր
Կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտնում է, որ արյան պաշարների համալրման նպատակով անհրաժեշտ են արյան դոնորներ:
«Այս պահին անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերը՝ առանց բացառության։ Արյունատվության համար խնդրում ենք անձնագրով մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ արյուն կարելի է հանձնել երկուշաբթիից–ուրբաթ, ժամը 09։00-12։30-ը:
Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկություն կարող եք ստանալ այստեղ։