Ադրբեջանը ԼՂ-ի հայությանն անվանում է իր քաղաքացիներ և կրակում նրանց վրա. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը հիշեցրել է, թե հրադադարից հետո քանի խաղաղ բնակիչ է զոհվել ու մահացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը անվանում է իր քաղաքացիներ և միաժամանակ կրակում նրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020թ. նոյեմբերի 9-ից ի վեր 54 մահափորձի հետևանքով 3 քաղաքացի է սպանվել, 16–ը` վիրավորվել։ Այսպե՞ս է իրականացվում ադրբեջանական նարատիվը, երբ ասում են «ԼՂ հարցը լուծված է»»,–գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Կրակոցներից ջարդվել էին տրակտորի դիմային և հետևի հողմապակիները։ Ջարդված դիմապակու կտորները դիպել են Ա. Հայրապետյանի դեմքին։ Նա մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հանրապետական բժշկական կենտրոն։