ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Վրաստանի հարավային հատվածում 2.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի հարավում գտնվող Սամցխե–Ջավախեթի տարածաշրջանի Ախալցխա քաղաքում։ Այն Թբիլիսիից 150 կմ հեռավորության վրա է գտնվում։
Երկրաշարժի օջախը եղել է 13 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն չկա։