Վայոց Ձորում ավտովթարի զոհ է դարձել մեկ մարդ

«Mercedes-Benz C-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. Այսօր ժամը 13:46-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
«Mercedes-Benz C-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Սատանի կամրջի» մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 119-րդ կմ-ին «Mercedes-Benz C-180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է. Հ., ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել. վարորդը տեղում մահացել է, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
«Mercedes-Benz C-180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և շրջվել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։